ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մենք» ասելով կոնկրետ ու՞մ նկատի ունի ԶՈՒ ԳՇ պետը

«Մենք» ասելով կոնկրետ ու՞մ նկատի ունի ԶՈՒ ԳՇ պետը
26.03.2024 | 00:40

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ 1 զինվորականը, ասում է` «մենք հող հանձնող չենք»:

Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով կոնկրետ ու՞մ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը:

Իսկ կարող է՞ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:

Իսկ ինչու՞ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարող է՞ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:

Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» է` ասելու, որ ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:

Համենայն դեպս, միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չեն ազատելու պատասխանատվությունից:

Ինչ վերաբերվում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա, իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ